Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը
07.04.2014 | 11:58

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը տարածել է հետևյալ հայտարարությունը:

«Ժառանգություն» կուսակցությունը մշտապես եղել է քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համախմբման ջատագովը՝ հստակ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր փոխել մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակը:
Եվ այդ նպատակով էլ մենք դարձանք խորհրդարանական չորս ուժերի համագործակցության նախաձեռնողներից մեկը: Ու թեեւ մշտապես հայտարարել ենք եւ այժմ էլ գտնում ենք, որ երկրում անհրաժեշտ է համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն, սակայն տվյալ քաղաքական իրավիճակում չորս քաղաքական ուժերիս կողմից միասնական համաձայնեցված քաղաքական օրակարգ դարձավ, որպես փուլային եւ մարտավարական քայլ, կառավարության հրաժարականի պահանջը:
Վարչապետի՝ իշխանությունների կողմից ակնհայտորեն մինչ այդ չպլանավորված հրաժարականը, արդյունք էր հենց այս միասնության եւ քաղաքացիական կառույցների համատեղ արդյունավետ գործողությունների, որն իր մեջ պարունակում է երկրում վերջապես վիճակ փոխելու իրական ներուժ: Եւ այժմ օրախնդիր է դարձել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձեւաչափը վերափոխելու միջկուսակցական միասնական ճակատի, որը կարող է առավել վստահություն ներշնչել չորս քաղաքական ուժերի հետագա համագործակցությանը, ինչպես նաեւ՝ դառնալ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլ՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի առավել լայն ընդգրկմամբ: Այդ իսկ պատճառով, գտնում ենք, որ այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրակարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված՝ կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության եւ համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Այդ հանդիպումը մենք դիտում ենք խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա համագործակցության անհրաժեշտ պայման:


ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ